National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
06.10.2022
Ընտրվելու դեպքում անկախ եւ հանրային վստահությունը վայելող դատական իշխանությունը կայացնելու հարցում անմնացորդ ջանքեր կգործադրեմ. ԲԴԽ անդամի թեկնածու Երանուհի Թումանյանց
1 / 4

Ընտրվելու դեպքում անկախ եւ հանրային վստահությունը վայելող դատական իշխանությունը կայացնելու հարցում անմնացորդ ջանքեր կգործադրեմ. ԱԺ հոկտեմբերի 6-ի նիստում ԲԴԽ անդամի ընտրության հարցը քննարկելիս վստահեցրել է այդ պաշտոնում առաջադրված թեկնածու Երանուհի Թումանյանցը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Երանուհի Թումանյանցին: Հարցը քննարկվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 135-րդ հոդվածի սահմանած կարգով:

Թեկնածուի կենսագրական տվյալները, մասնագիտական որակներն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը:

Երանուհի Թումանյանցի գնահատմամբ՝ մեր պետության կայուն զարգացման ապագան պետք է մեծապես պայմանավորել երկրի իրավական անվտանգությունն ապահովելուն ուղղված գործիքակազմերի կիրառմամբ: Այս համատեքստում նա անդրադարձել է շուրջ 300 դատավորների արդյունավետ գործունեությանը: Իրավական անվտանգության ապահովման համար թեկնածուն կարեւորել է պատասխանատու եւ արժանապատիվ դատավորների գործունեությունը, որոնք կունենան արդարության նկատմամբ վստահություն ներշնչող մասնագիտական եւ մարդկային որակներ:

Որպես ոլորտում կարեւոր առաջընթաց՝ Երանուհի Թումանյանցը նշել է, որ 2021 թ. միջազգային գործընկերների զեկույցներում Արեւելյան գործընկեր երկրների շարքում անկախ դատական իշխանության ամրապնդման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքում Հայաստանը գրավել է առաջին հորիզոնականը:

Պատգամավոր Զարուհի Բաթոյանը հարցուպատասխանի ընթացքում կարծիք է հայտնել, որ օրենսդրությամբ հստակ ձեւակերպված չէ «հանրային շահ» հասկացությունը: Նա փորձել է հասկանալ՝ ոլորտի խնդիրները օրենսդրությա՞մբ են պայմանավորված, թե՞ դատական համակարգով: Երանուհի Թումանյանցը պարզաբանել է, որ չկա «հանրային շահ» կոնկրետ հասկացություն: Ըստ նրա՝ հանրային շահին առնչվող հարաբերությունները պետք է կարգավորվեն անհատական մակարդակում, պետք է քննարկվի յուրաքանչյուր դեպք: «Սա է միջազգային լավագույն փորձը, սա է ասում նաեւ ՄԻԵԴ-ը՝ հստակեցնելով, որ յուրաքանչյուր դեպք առանձին քննարկման ենթակա է»,-ասել է թեկնածուն:

Պատգամավոր Կնյազ Հասանովի հարցը վերաբերել է դատավորների քանակի պակասին, մի շարք դատական գործերի ձգձգմանը: Երանուհի Թումանյանցն ընդգծել է, որ ԲԴԽ անդամ ընտրվելու դեպքում իր լիազորությունների շրջանակն այլ է եւ ողջամիտ ժամկետների պահպանման հարցում անմիջական ազդեցություն ունենալ հնարավոր չէ: Նրա խոսքով՝ պետք է հասկանալ ողջամիտ ժամկետների պահպանման օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները. եթե դրանք օբյեկտիվ են, ապա լուծումներ պետք է գտնվեն, իսկ եթե ոչ՝ պատասխանատվության միջոցներ պետք է կիրառվեն: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am